ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցում են միջուկային մաքսանենգության դեմ պայքարում հնարավորությունների զարգացման ուղղությամբ

Միացյալ Նահանգները և Հայաստանը համագործակցում են միջուկային մաքսանենգության դեմ պայքարում հնարավորությունների զարգացման ուղղությամբ
03.04.2014 | 13:29

2014թ. ապրիլի 3-4-ը Երևանում հանդիպեցին Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների պաշտոնյաները քննարկելու` միջուկային մաքսանենգությանը հակազդելու բնագավառում համագործակցության ուժեղացման հարցերը: Այս քննարկումը շարունակությունն էր 2007թ. դեկտեմբերին նախաձեռնած երկկողմանի համագործակցության, որի նպատակն էր զարգացնել Հայաստանի հնարավորությունները ռադիոակտիվ նույթերի մաքսանենգության դեպքերի կանխարգելման, հայտնաբերման և հակազդման ոլորտներում:

Երկօրյա հանդիպման ընթացքում ԱՄՆ և հայաստանյան պատվիրակությունները վերահաստատեցին ահաբեկիչների և այլ հանցագործների կողմից սև շուկայում միջուկային նյութերի ձեռքբերմանը հակազդելուն ուղղված ավելի սերտ համագործակցության անհրաժեշտությունը: Ընդունելով միջուկային նյութերի մաքսանենգության հնարավոր դեպքերին համաձայնեցված, կառավարության բոլոր օղակները ընդգրկող հակազդման կարևորությունը՝ հանդիպմանը մասնակցեցին ՀՀ մի շարք նախարարությունների և ԱՄՆ կառավարության համապատասխան գործակալությունների ներկայացուցիչներ:
Երևանյան հանդիպման ընթացքում երկու կողմերը քննարկեցին 2008թ. հուլիսին ստորագրված ԱՄՆ-Հայաստան համատեղ գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը: Կողմերը փոխանակեցին միջուկային նյութերի մաքսանենգության ներկա սպառնալիքների և միտումների վերաբերյալ տեղեկատվություն և քննարկեցին միջուկային նյութերի հայտնաբերման, միջուկային դատափորձագիտության, օրինապահ մարմինների հետախուզության և այլ բնագավառներում առաջատար փորձը, որն ուղղված է միջուկային նյութերի մաքսանենգության դեպքերի կանխարգելմանը, հայտնաբերմանն ու հակազդմանը: Այս քննարկումները հարթակ են ապահովում ԱՄՆ և Հայաստանի միջև շարունակական համագործակցության համար միջուկային նյութերի մաքսանենգությամբ զբաղվող անձանց հետախուզման և դատական հետապնդմանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում:
Հնարավոր վտանգ ներկայացնող միջուկային նյութերի առգրավումը տարածաշրջանում 2010 և 2011թթ մեկ անգամ ևս ընդգծեց միջուկային մաքսանենգության բնագավառում համագործակցության ուժեղացման անհրաժեշտությունը: Տարածաշրջանային և համաշխարհային անվտանգությանը ուղղված սպառնալիքներին հակազդելու լավագույն միջոցը համագործակցությունն է: Միացյալ Նահանգները համագործակցում է գործընկեր կառավարությունների, այդ թվում՝ Հայաստանի կառավարության հետ, միջուկային մաքսանենգության համապարփակ հակազդեցությանը ուղղված հնարավորությունների զարգացման ոլորտում՝ուշադրություն դարձնելով տեղեկատվության հավաքագրմանը և վերլուծությանը, օրենքների կիրառմանը և տեխնիկական հարցերում վերադասից աջակցություն ստանալուն, որոնք հաջողությամբ կիրառվել են միջուկային մաքսանենգության ցանցերը հայտնաբերելու և այդ դեպքերի մեծ մասում ներգրավված հանցագործներին ձերբակալելու գործում:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ